Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Բյուլբյուլօղլին խեղաթյուրելով է վկայակոչում ՄԱԿ-ի բանաձևը՝ սպառնալով պատերազմ վերսկսել

    Բյուլբյուլօղլին խեղաթյուրելով է վկայակոչում ՄԱԿ-ի բանաձևը՝ սպառնալով պատերազմ վերսկսել

    11.06.2016| 22:01
    Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով նախ և առաջ հետապնդում է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական իշխանությունների ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակ՝ հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ պատասխանելով RUSARMINFO-ի հարցին, թե ինչպես են մեկնաբանում ուրբաթ օրը ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, որտեղ Փոլադ Բյուլբյուլօղլին կրկին բարձրաձայնում է ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը և հանդես գալիս պատերազմի վերսկսման սպառնալիքներով:
  • Նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն

    Նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն

    11.06.2016| 22:00
    Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթելով բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
  • Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրում Իրանին

    Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրում Իրանին

    11.06.2016| 21:59
    Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Իրանին՝ երկու երկրները միացնող «Ռեշտ-Աստարա» հատվածի շինարարության համար:
  • Միկվաբիա. Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    Միկվաբիա. Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    11.06.2016| 21:58
    «Աբխազիան շահագրգիռ է, որ հանրապետության տարածքով անցնող երկաթուղին վերսկսի տարանցիկ փոխադրումների իրականացումը»՝ РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան:
  • Ավստրիան բացառում է առաջիկայում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կնքումը

    Ավստրիան բացառում է առաջիկայում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կնքումը

    11.06.2016| 21:57
    «Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցի շուրջ տարաձայնությունները մինչև հուլիսի մեկը հաստատ չեն հաղթահարվի»՝ ըստ Hurriyet-ի, հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
  • Միթ Ռոմնին հրաժարվել է աջակցել Թրամփին

    Միթ Ռոմնին հրաժարվել է աջակցել Թրամփին

    11.06.2016| 18:31
    ԱՄՆ նախագահի նախկին մրցակից և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցել ընթացիկ ընտրություններին:
  • Կանադան և Իրանը վերականգնում են հարաբերությունները

    Կանադան և Իրանը վերականգնում են հարաբերությունները

    11.06.2016| 18:30
    Կանադան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է սկսել Իրանի հետ: Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնին չի հաստատել և չի հերքել տեղեկությունը, թե բանակցություններն ընթանում են Նյու Յորքում։
  • Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգվել են

    Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգվել են

    11.06.2016| 18:29
    Բելառուսի կառավարության անդամների և այլ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով՝ հայտնում է Deutsche Welle-ը:
  • ԱՄՆ-ը կօգնի Երևանին թուլացնել տնտեսական կախվածությունը ՌԴ-ից

    ԱՄՆ-ը կօգնի Երևանին թուլացնել տնտեսական կախվածությունը ՌԴ-ից

    11.06.2016| 18:28
    ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:
  • Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

    Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

    11.06.2016| 18:27
    Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: